Դևին Լոգան
Դևին Լոգան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | freestyle skier |
Երկիր՝ | ԱՄՆ |
Ծննդյան ամսաթիվ՝ | փետրվարի 17, 1993 (31 տարեկան) |
Ծննդավայր՝ | Օուշենսայդ, Սան Դիեգո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1] |
Հասակ՝ | 178 սանտիմետր |
Քաշ՝ | 82 կիլոգրամ |
Դևին Մարի Լոգան (Devin Marie Logan. փետրվարի 17, 1993, Օուշենսայդ, Սան Դիեգո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1])[2], ամերիկացի ֆրիսթայլուհի։ 2014 թվականին Սոչիում կայացած ձմեռային օլիմպիական խաղերում արծաթե մեդալ է նվաճել կանանց սլոփսթայլ մրցաձեւում։
Կյանքի վաղ շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Լոգանը, որ իրենց մարզական ընտանիքի հինգ երեխաներից ամենափոքրն էր, մեծացել է Նյու Յորքի Բոլդուին և Օուշանսայդ շրջաններում[3]։ Պատանեկան տարիքում ցանկանում էր դահուկներով սահել ինչպես իր ավագ եղբայրները, որոնցից երկուսը դարձան պրոֆեսիոնալ դահուկորդներ[4]։ 8-ից 10 տարեկան հասակում աղջիկը պատանեկան ֆուտբոլ է խաղացել Baldwin Bombers թիմի կազմում։ Ավագ դպրոց ընդունվելուց առաջ Լոգանը մոր և եղբայրների հետ տեղափոխվել է Վերմոնտ՝ մարզվելու Mount Snow Academy-ում։ 2014 թվականին էլ սովորել է Յուտա նահանգի Սոլթ Լեյք Սիթիի Վեսթմինսթեր քոլեջում։
Մարզիկ դահուկորդուհի
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղջիկն իր մարզական կարիերան սկսել է կրտսեր տարիքից՝ 2010 թվականին[5][6]։ Նա 2012 թվականին՝ ձմեռային էքստրեմալ X խաղերում արծաթե մեդալի է արժանացել սլոփսթայլի մրցումներում[6][7]։ 2012 թվականի վերջին Լոգանը ծնկի լուրջ վնասվածք է ստացել և ենթարկվել վիրահատության[8]։ Ապաքինվել է, մասնակցել 2014 թվականի Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին, որտեղ առաջին օլիմպիական սլոփսթայլում արծաթե մեդալ է նվաճել[9][10]՝ եզրափակիչում վաստակելով 85,40 միավոր։
2015-ին Լոգանը Գրան պրիի մրցաշարերում երկու անգամ բարձրացել է պատվո հարթակ։ Բացի այդ, հաղթել է Կանադայի բաց առաջնությունում[11]։
Դահուկավազքի միջազգային ֆեդերացիան (FIS) Լոգանին արժանացրել է բյուրեղյա գլոբուսի՝ ֆրիսթայլի մրցումներում հետևողական կերպով բարձր արդյունքներ ձեռք բերելու համար. նա դարձել է այդ պատվավոր մրցանակին արժանացած առաջի ֆրիսթայլուհին։ Մրցանակաբաշխության ժամանակ Լոգանը նաև միակ կինն էր, ով մասնակցել էր և՛ սլոփսթայլի, և՛ հալֆփայփի մրցումների։
Ամառները Լոգանին կարելի է տեսնել Օրեգոն նահանգի Հուդ լեռան վրա, որտեղ նա պարապմունքներ է վարում Վինդելս ճամբարում Արխիվացված 2018-02-07 Wayback Machine։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ «Logan's page at Armada Skis». armadaskis.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 28-ին.
- ↑ O'Connell, John (11.02.2014). «Ex-Long Islander earns silver in Sochi». Herald Community Newspapers. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 18-ին.
- ↑ Sanders, Sam (10.02.2014). «Slopestyle Skier Devin Logan Keeps It Cool, But She's 'All In'». NPR.org. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «Devin Logan | U.S. Freeskiing». usfreeskiing.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 2-ին.
- ↑ 6,0 6,1 «Devin Logan | U.S. Freeskiing». usskiandsnowboard.org. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «ESPN Winter X Games 16: Ski SlopeStyle Results». espn.go.com. Վերցված է 2012 թ․ հունվարի 28-ին.
- ↑ Springer, Shira (11.02.2014). «Winter Olympics 2014: American Devin Logan captures silver in women's slopestyle skiing - The Boston Globe». BostonGlobe.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «Freestyle Skiing». nbcolympics.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ «Freestyle Skiing». nbcolympics.com. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «Devin Logan | U.S. Freeskiing». usfreeskiing.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 2-ին."Devin Logan | U.S. Freeskiing". usfreeskiing.com. Retrieved January 2, 2017.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Devin Logan at the International Ski and Snowboard Federation
- Devin Logan at the X Games (archived)
- Devin Logan at Olympedia
- Devin Logan at Olympics.com
- Devin Logan at Team USA (archived)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դևին Լոգան» հոդվածին։ |
|